ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է տարբեր ոլորտներում ռուս-իրանական փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված փոխադարձ տրամադրվածությունը։ Մասնավորապես, նշվել է առեւտրատնտեսական կապերի հաջող զարգացումն ու փոխգործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի թեմաներին, ներառյալ՝ Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ։