Թե ինչպիսին են իմ եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, մեր անձնական գործն է, չեմ պատրաստվում ձեր առաջ բացել մեր խոհանոցը։ Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Դատավորին, մասնավորապես, հիշեցրեցին ՀՀ վարչապետի հայտարարությունը, ով նրան անվանել էր «գործող իշխանության հաճախորդ»։

Ջհանգիրյանին հիշեցրեցին իր հայտարարությունների մասին։ Դրանցից մեկն ուղղված է Փաշինյանին։ Այսպես, Փաշինյանը ներկայացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախագիծը, սակայն նա չի ստացել Ջհանգիրյանի աջակցությունը։ Ավելին Ջհանգիրյանն այն անվանել է «անգրագետ»։

«Դուք բաց եք թողել մեկ կարեւոր բառ։ Անգրագետից առաջ ես ասել եմ իրավաբանական։ Այսինքն՝ իրավաբանական անգրագիտություն։ Նշեք դա, քանի որ Փաշինյանը իրավաբան չէր։ Ով է գրել եւ տվել նրան այդ նախագիծը, այլ հարց է»,-ասաց Ջհանգիրյանը։