Ուժեղ մագնիսական փոթորիկները կարող են հանգեցնել համացանցի աշխատանքում խափանումների, հայտնել է PC Gamer պորտալը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների հետազոտությունը:

Հաղորդվում է, որ համացանցի ենթակառուցվածքը ենթարկվում է մի շարք սպառնալիքների, այդ թվում՝ տարատեսակ բնական աղետների, խոշոր կիբերհարձակումների եւ այլ անկանխատեսելի իրադարձությունների: Այս ցուցակում է նաեւ ուժեղ մագնիսական փոթորիկը:

Բանն այն է, որ մագնիսական փոթորիկի ժամանակ Արեւից անջատվում է ուժեղ մագնիսացված մասնիկների մեծ զանգված, ինչը կարող է խաթարել Երկրի մագնիսական դաշտի աշխատանքը եւ նույնիսկ վնասել էլեկտրահաղորդման գծերը: Սա իր հերթին կարող է մի քանի ամսով գլոբալ համացանցի անջատման պատճառ դառնալ: