Գիտնականների խումբը խորը կեղծիքները ճանաչելու մեթոդ է մշակել՝ լուսանկարով կամ տեսանյութով բիբն ուսումնասիրելու միջոցով, հայտնում է Screenrant պորտալը:

Օլբանիի համալսարանի, Բուֆալոյի համալսարանի եւ Keya Medical-ի մասնագետներն իրենց հետազոտական աշխատանքներում նշում են, որ մարդու բիբը կլոր ձեւ ունի: Ընդ որում, արհեստականորեն ստեղծված բիբը ոչ միանշանակ աղավաղված երկրաչափություն ունի:

Գիտնականները նշում են, որ բբի անկանոն ձեւը սովորական երեւույթ է նույնիսկ որակյալ դիփֆեյքերում եւ լավ տարբերվում է անզեն աչքով:

Նրանք ստեղծել են նաեւ ավտոմատացված համակարգ, որը վերլուծում է կեղծ պատկերներն ու տեսանյութերը: Սակայն տեխնոլոգիան մի շարք թերություններ ունի։ Այսպես, այն հաշվի չի առնում, որ որոշ հիվանդություններ եւ վարակներ կարող են փոխել բբի ձեւը: