Սեպտեմբերի 13-ին` ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի:

NEWS.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։