Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, կեսօրին Ford Transit մակնիշի ավտոմեքենան նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: