«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացի, Մուսա Լեռ, Ա.Օզանյան, Նշանյան, Գործարանային, Չարենցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ընկերության հաղորդագրությունից։

Ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի նաեւ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։