Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան աճում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,63%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 74,06 դոլար, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,64%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 70,91  դոլար։