Մեքսիկական դատարանը 28 տարվա ազատազրկման է դատապարտել «Խուարես» թմրակարտելի պարագլուխ Վիսենտե Կարիլիո Ֆուենտեսին հանցանքների համար, որոնք իրագործել է կազմակերպված հանցավոր խմբի կազմում։ Նա գտնվում էր կալանքի տակ 2014 թվականից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Վերջին տարիներին 58-ամյա Ֆուենտեսը գտնվում էր Պուենտե Գրանդեում խիստ ռեժիմի բանտում։

«Խուարես» թմրակարտելը ստեղծվլ է 1970 թվականին ԱՄՆ-ի հետ սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաքում, որը գտնվում է Չիուաուա նահանգում։ Այդ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները զբաղվում են թմրանյութերի և զենքի վաճառքով եւ մաքսանենգությամբ, մարդկանց առեւանգումներով, սպանություններով, փողերի լվացմամբ եւ այլ տեսակի անօրինական գործունեությամբ։