Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 2 515-ով։ Մահացել է 60 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 587 551 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 2 829 պացիենտ, համավարակի սկզբից՝ 551 780։ Մահացել է 8 347 մարդ։

Մեկ օրում կատարվել է 32 207 թեստ, այդ թվում 19 341 հակագեն եւ 19 341՝ ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 7,81 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,61, վերջին յոթ օրում՝ 7,32 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 561 228 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 24 941։

Ներկա պահին կարանտինի մեջ է 76 մարդ, հիվանդանոցներում՝ 5 785, քովիդ-հյուրանոցներում՝ 1 318 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։