Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը։

«Աթամբաեւին է հանձնվլ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով եւ իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի մասին ծանուցում»,-ասել է փաստաբանը։ Նա նշել է, որ անկարգությունների առաջին օրերին նախկին նախագահը գտնվում էր անազատության մեջ եւ ֆիզիկապես անկարող էր մասնակցել անկարգությունների կազմակերպմանը:

Այս գործով անցնում են նաեւ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը, նախկին նախագահի թեիկնապահ Քանաթ Սագիմբաեւը, ինչպես նաեւ ՆԳՆ նախկին ղեկավար Քուրսան Ասանովը։

Հոկտեմբերի 5-6-ին, ինչպես նաեւ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Ղրղզստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցների միջեւ: Արդյունքում հաղթանակ են տարել ներկայիս նախագահ Սադիր Ժապարովի աջակիցները՝ ստիպելով հակառակորդներին լքել հրապարակը: Բախումների ժամանակ անհայտ անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է մեքենայի վրա, որում եղել է Աթամբաեւը, սակայն պետության նախկին ղեկավարը չի տուժել: Մեղավորը դեռ չի գտնվել:

Առաջին անգամ Աթամբաեւը, ով Ղրղզստանը ղեկավարում էր 2011-2017 թվականներին, ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսին: Հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի մեղադրանքների համար, այդ թվում ՝ հողային տարածքների բաշխման  ժամանակ կոռուպցիայի, զանգվածային անկարգությունների կազմակերպման, սպանության փորձի եւ այլնի: Մի քանի ամիս առաջ, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նա Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխվել է թիվ 47 ուղղիչ գաղութ, որտեղ կա բժշկական ստացիոնար։