ՀԱՊԿ-ն օգնություն կցուցաբերի Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը մտահոգում է ՀԱՊԿ-ին։

«ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունները միասնական են եւ եւ մեկ անգամ ընդգծում են իրենց ընդհանուր դիրքորոշումը։ Իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ն անհրաժեշտ ռազմական եւ դիվանագիտության աջակցություն կցուցաբարի Տաջիկստանին»,-ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդլայնել Աֆղանստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը։