Դրա մեջ կարող է թաքնված տարր լինել. այսինքն իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից հետո անցնելու են ադրբեջանցիներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նաեւ վարչապետն իր խոսքում բնակավայրերի ադրբեջանական անվանումներն են օգտագործել:

«Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի, եւ ինչ իրադրության գնահատման արդյունքում պետք է իրականացվի, ես չեմ հասկանում: Ի հակառակ մեր իշխանության, Ադրբեջանը փորձում է հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել; Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ հերթական ճնշման քաղաքականությունն է»:

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված է, որ պատերազմող կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ գտնվում են այդ պահին, նաեւ պետք է Ադրբեջանին հանձնվեն Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի եւ հարավային շրջանները» «Սա հասկանալի է, եթե մի կողմից վերլուծենք, բայց մյուս կողմից անհասկանալի է, որ այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հետագա խաղաղության պայմանագրի կնքումից հետո, իրական սահմանազատման ու սահմանագծխման խամանակ խնդիրներ են առաջանալու: Առանց մի կրակոցի հանձնել ադրբեջանցիներին, սա մեզ համար, իհարկե, անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում Խորհրդային Միության քարտեզ, որոնք են դրանց իրավական հիմքերը, որտեղ են այդ քարտեզները ճանաչվել: Որեւէ մեկը պարզ կերպով հանրությանը չի ներկայացնում: Մենք ունենք բազմաթիվ պատմաբաններ, իրավագետներ, որոնց համար պատմական իրավագրությունն անչափ կարեւոր է, որ շատերը ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական, եւ խորհրդային տարիներին այ այսպիսի ճնշումների ընթացքում անցել են ադրբեջանցիներին: Այսինքն պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է:

Այնտեղ, որտեղ առանց որեւէ հիմքի կոնկրետ իրավական փաստաթղթի,դիրքերն անցել են ադրբեջանցիներին, եթե հետագայում իրական զահմանաագծման, սահմանազատման աշխատանքներից հետո հասկանանք, որ դա հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել»,-հայտարարեց Օհանյանը՝ հավելելով, որ նկատի ունի եւ  ռազմավարական բարձունքները, եւ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածները, որտեղ ադրբեջանցիներն այսօր արդեն ոստիկանական հենակետեր են տեղադրել եւ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ տնտեսական առումով: