Sotheby's-ի օնլայն աճուրդում հիմնական լոտը կլինի Նապոլեոնի եռանկյուն գլխարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Sotheby's-ում պատմել են, որ եռանկյուն գլխարկը Նապոլեոնը կրել է 1807 թվականին ռազմական արշավի ժամանակ, ինչպես նաեւ Տիլզիտում ռուս թագավոր Ալեքսանդր I-ի հետ հանդիպման ժամանակ։

Պատմաբանները հայտնաբերել են միայն 19 եռանկյուն, որոնք պատկանել են Բոնապարտին, նրանց մեծ մասն արդեն գտնվում է թանգարանային հավաքածուներում: Աճուրդը, որտեղ կցուցադրվեն կայսրի հետ կապված մոտ 1000 արտեֆակտ, կանցկացվի սեպտեմբերի 15-ից 22-ը։

Փորձագետները կարծում են, որ եռանկյունը կարժենա առնվազն 600 000 եվրո։