Ադրբեջանը փորձում է հասնել այն բանին, որպեսզի իրանական բեռնատարներն անցնեն ոչ թե Հայաստանով, այլ իր տարածքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 15-ին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ եթե իրանցի վարորդները պետք է անցնեն ու փող վճարեն սկզբում Մեղրիում, հետո Կապանում, որտեղ կանգնած են ադրբեջանցիները, ապա դա նրանց կձանձրացնի, եւ նրանք կանցնեն Ադրբեջանով։

Փորձագետի գնահատականով՝ բոլոր գործընթացներն արդյունքում կբերեն այն բանին, որ հայ բնակչությունը կարող է  հեռանալ այդ տարածքներից։ «Երբ իրանցի վարորդները սկսեն անցնել նրանց տարածքով, ադրբեջանցիներն անգամ կարող են հետ գնալ եւ դա որպես լավություն ներկայացնել։ Այս դեպքում Ադրբեջանը հետապնդում է տնտեսական նպատակներ»,- նշեց Քոչարյանը։