8 միջազգային օմբուդսմեններ, այդ թվում ՀՀ ՄԻՊ-ը, որպես փորձագետներ կմասնակցեն ՌԴ-ում ընտրություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հրավիրել եմ օտարերկրյա օմբուդսմենների, ովքեր հանդես կգան որպես օտարերկրյա փորձագետներ: Այդ թվում է Մարդու իրավունքների պաշտպանի եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղարը: Նման պրակտիկա առաջին անգամ է կիրառվում: Մեզ համար շատ կարեւոր է նրանց ցույց տալ մեր տեխնոլոգիաները, լսել նրանց փորձի մասին»-ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

Նա նշել է, որ ավելացել է այն պետությունների թիվը, որտեղից փորձագետներ կլինեն: Դրանք են Հայաստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեհովինայի,Ղազախստանի, Ղրղզստանի եւ մի շարք այլ պետությունների օմբուդսմենները:

Մոսկալկովան մշտապես կուղեկցի իրավապաշտպաններին, որպեսզի նրանք կարողանան այցելել առավելագույն թվով կայքեր եւ ծանոթանալ բոլոր տեխնոլոգիաներին: