Ադրբեջանցիները Բաքվում հայերի կոտորածի տարելիցը նշում են գրավված Շուշիում ռազմական շքերթով։Եթի մասին Twitter-ում հայտարարել է օկուպացիոն ուժերի նշանակած պաշտոնյան:

«Հպարտության զգացումով եմ լցված․․․Սեպտեմբերի 15-ին մեր բանակի հերոսության շնորհիվ ազատագրված Շուշայում նշվում է հայ-բոլշեւիկյան օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-ամյակը: Մենք հպարտ ենք մեր ազգային բանակով»,-գրել է մաֆթուն Աբասովը։

Ահա այսպես է Ադրբեջանը տոնում 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածը, որի ժամանակ ավելի քան 30 000 հայ սպանվեց։