Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դավթի Բեկի փողոցում՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։