Նույնը ես եմ լսել, ճշտումներ են կատարվում, ուրիշ տվյալներ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են իրանցի երկու վարորդի։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի. «Իրենց կանգնեցնում են, ստուգում ու ճանապարհում են, բայց նման ինֆորմացիա ես չեմ ստացել»։

Նշենք, որ Para TV-ի ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ եւ Երեւան։

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների (ֆոտո)