Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ձերբակալել են իրանցի երկու վարորդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

«Տեղեկությունը ճշտվել է պարսիկ վարորդներից։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ադրբեջանցիների մոտ են, նրանց հեռախոսները անջատված են։ Իրենց ընկերներն էլ Որոտանում սպասում են ինչ–որ պատասխանի։ Այդ երկու վարորդը մտել են Ղարաբաղ, բեռը՝ ցեմենտը թափել ու հետ եկել, դրա համար էլ իրենց ձերբակալել են»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Para TV-ի ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի։

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների (ֆոտո)