Հաքերները DDoS հարձակում են իրականացրել ԳԴՀ Դաշնային ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գեորգ Թիլի սերվերի վրա եւ ժամանակավորապես կաթվածահար արել նրա աշխատանքը, հաղորդել է Business Insider-ը:

Սերվերը ժամանակավորապես չի գործել, եւ կայքը, որը պարունակում է տեղեկատվություն ընտրությունների վերաբերյալ եւ հրապարակում է քվեարկության պաշտոնական արդյունքները, անհասանելի է դարձել: ԳԴՀ ԿԸՀ-ն հաստատել է կատարվածը:

«Խնդիրը վերլուծվում է, եւ համապատասխան տեխնիկական հայեցակարգերի մշակումը շարունակվում է», - նշել է հանձնաժողովը: Այն վստահեցրել է, որ ընտրությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը շուտով հասանելի է լինելու:

ԳԴՀ նախարարների կաբինետն ընդգծել է, որ ՏՏ հիմնական համակարգերը չեն տուժել: Ավելի վաղ Թիլը հայտարարել է, որ չի բացառում կիբերհարձակումները հենց ընտրությունների օրը, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքներով Գերմանիայում ձեւավորվելու է նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ: