Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում գողացել են հատուկ կարդիովիրաբույժ Ստիվեն Ռունիի համար պատրաստված բինոկուլյար ակնոցները, ինչը զրկել է նրան աշխատելու հնարավորությունից, հայտնել է The Birmingham Mail-ը:

Անհայտ անձինք սեպտեմբերի 11-ին Ռունիի՝ հիվանդանոցի մոտ կայանած մեքենայից գողացել են նրա ակնոցները:

Ոստիկանությունը փնտրում է անձանց եւ կոչ է անում ակնոցները վերադարձնել կարդիովիրաբույժին:

«Դրանք հատուկ ստեղծված են Ռունիի համար եւ այլեւս ոչ ոչի պետք չեն գա: Առանց ակնոցի բժիշկը չի կարողանա փրկել հիվանդներին: Կոչ ենք անում ճիշտ վարվել եւ ակնոցը վերադարձնել տիրոջը», - ասել է ոստիկանության աշխատակիցը:

Ռունին ստիպված էր նոր ակնոցներ պատվիրել, որոնց արտադրությունը կարող է տեւել մոտ վեց շաբաթ: Այս ընթացքում բժիշկը չի կարողանա սրտի վիրահատություններ անցկացնել, ուստի անհետաձգելի վիրահատությունների կարիք ունեցող տասնյակ հիվանդներ մնացել են առանց անհրաժեշտ օգնության: