Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում 41-ամյա Գագիկ Ղուշչյանը իր վարած ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Հայաստանի կարմիր խաչ ընկերության հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը։ 

Վարորդը, սակայն, վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրեն լավ է զգում: