AUUKUS եռակողմ գործընկերության շրջանակում Ավստրալիայի կողմից կառուցված առաջին ատոմային սուզանավերը շահագործման կհանձնվեն 2036 թվականին, հաղորդում է Associated Press-ը:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով՝ ատոմային 8 սուզանավերից առաջինը կկառուցվի եւ շահագործման կհանձնվի հաջորդ տասնամյակի կեսերին։

«Մենք, անկասկած, մտել ենք նոր դարաշրջան ՝ նոր մարտահրավերներով Ավստրալիայի եւ մեր գործընկերների, ընկերների եւ տարածաշրջանի երկրների համար»,-ասել է Մորիսոնը։

Նա նաեւ նշել է, որ AUUKUS-ի գործընկերությունը «անվտանգության ամենամեծ նախաձեռնությունն» է 1951 թվականից, երբ կնքվեց Խաղաղօվկիանոսյան անվտանգության պայմանագիրը ՝ ռազմական դաշինք Ավստրալիայի,   ԱՄՆ-ի եւ Նոր  Զելանդիայի միջեւ։