ԿԺԴՀ ԶԼՄ-ները չեն հրապարակել Հարավային Կորեայի մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, որում նա քննադատում է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին։ Չնայած դրան՝ նրա հայտարարությունը բազմիցս տպագրվել է հյուսիսկորեական լրատվամիջոցների կողմից, հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ավելի վաղ Հարավային Կորեան հրթիռ էր արձակել Չհունչհոն-Նամդո նահանգի հրաձգարանում, որից հետո Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Կորեայի Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռների մշակումը բավարար զսպող գործոն կլինի Փհենյանի համար։

Ի պատասխան ՝ Հյուսիսը նույն օրը հրապարակել է Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, ով Հարավային Կորեայի առաջնորդին անվանել է «հիմար, որն արժանի չէ երկրի նախագահ լինելուն» եւ զգուշացրել է, որ նման հայտարարությունները կարող են հանգեցնել Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունների լիակատար սառեցման։

Միաժամանակ, Կիմ Յո Չժոնը նշել է, որ Փհենյանն իրադարձությունների նման զարգացում չի ցանկանում։