Համայնքների խոշորացմանը դեմ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց։

Նշենք, որ բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը։

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել բնակիչներից մեկին, ինչի արդյունքում քաղաքացիների եւ ոստիկանների մինջեւ սկսվեց քաշքշուկ։

Բնակիչները ճանապարհը փակել էին նաեւ իրենց ավտոմեքենաներով։ Ոստիկանները այդ ավտոմեքենաներից մեկը հրելով՝ դուրս հանեցին ճանապարհից։