Հնդկաստանի կառավարությունը մտադիր է 257 մլրդ ռուփի (մոտ 3,5 մլրդ դոլար) հատկացնել էլեկտրա- եւ ջրածնամեքենաների արտադրության համար, տեղեկացնում է The Economic Times թերթը։

Այդ քայլը թույլ կտա Հնդկաստանին արագացնել անցումը էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներին, ինչպիսին են էլեկտրամեքենաները եւ ջրածնային վառելիքային տարրեր ունեցող շարժիչով աշխատող մեքենաները։ Երկիրը այդպիսի տրանսպորտի զարգացման կարիք ունի, քանի որ Հնդկաստանի մեգապոլիսները, այդ թվում եւ մայրաքաղաք Նյու Դելին, աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից են։

Ծրագրի մանրամասներն առայժմ անհայտ են։