Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների ԶՈւ մասնակցությամբ մի քանի խոշոր զորավարժություններ կանցկացվեն։ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կազմակերպությունը մշակել է պրակտիկ հավաքական միջոցներ, որոնք կոչված են ապահովելու Տաջիկստանի անվտանգությունը սահմանային իրավիճակի սրման դեպքում։ Այդ նպատակով մի ամսից տաջիկաաֆղանական սահմանին մի քանի մասշտաբային զորավարժություններ կանցկացվեն։ Այս տարի մեր ամենախոշոր զորավարժությունները «Փոխգործակցությունն» է եւ «Կոբալտը»,-ասել է նա։