ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հաջողվել է վերջապես մեկնել Դուշանբե, որտեղ նա կմասնակցի ՀԱՊԿ համատեղ նիստերին։

Միրզոյանը Դուշանբե պետք է մեկներ դեռ սեպտեմբերի 15-ին, սակայն չէր կարողացել օդանավի անսարք լինելու պատճառով։

Տաջիկստանի մայրաքաղաքում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերին։

Նախատեսվում է անցկացնել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով։ Նշենք, որ գագաթնաժողովի արդյունքում ՀԱՊԿ նախագահությունը անցել է Հայաստանին։