Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ոչ միայն կայուն չէ, այլեւ ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչպես արդեն նշվել է, իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատավության գոտում եւ անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ միայն կայուն չէ, այլեւ  նոր, իսկապես սուր մարտահրավերներ եւ ռիսկեր է կրում մեր երկրների անվտանգության համար»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթաժողովում։

Ռուսաստանի նախագահը հանդիպմանը մասնակցում է տեսակոնֆերանսի ձեւաչափով, քանի որ ինքնամեկուսացման մեջ է։