2021 թվականի հունվարից հուլիս ամիսներին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 17,5 տոկոսով։ Այս մասին Երեւանում «ARMENIA EXPO – 2021» ֆորումի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Նրա խոսքով՝  աճի պոտենցիալ կա։ «Ռուսաստանը մասնակցում է 4 մարզերից՝ Ռյազան, Լիպեցկ, Կրասնոդար, Կուրգան, պատվիրակություններով։ Հուսով եմ՝ ցուցադրությունը հարթակ կլինի նոր համաձայնագրերի ստորագրման համար»,-հավելեց Դոնչենկոն։