Խոչնդոտ է առաջացել, որը շատ մոտ ապագայում կհաղթահարվի, բայց դուք գիտեք, որ մենք ունենք նաեւ շրջանցիկ ճանապարհ, որը լավը չի, բայց աշխատող ճանապարհ է. վատագույն դեպքում ունենք այդ պլան Բ-ն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որ այդ ճանապարհը դառնա ավելի հարմարանցնելու համար: Նաեւ գիտեք, որ Հյուսիս-Հարավի Քաջարան-Սիսիան հատվածի հետ կապված շատ մոտ ենք գործնական խոշոր քայլեր անելուն: Կառավարությունը նախատեսում է մոտ 1 մլրդ դոլար ներդնի այդ հատվածի շինարարության համար»,-ասաց նա: