Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12501 քաղաքացու հետազոտություն, որից 1101-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։