Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մոտ, որին ավելի վաղ տեղավորել էին Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է News.ru-ն։

«Անցկացված բուժզննումները հիվանդություններ կամ որեւէ խնդիր չեն հայտնաբերել, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրապետության նախագահի կյանքին։ Ինչպես պարզել են բժիշկները, նա տառապում է ջրազրկումից եւ թեթեւակի հոգնածությունից»,- լրագրողներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Զեմանը հիվանդանոցում կմնա առնվազն մինչեւ ուրբաթ։ Նախագահի մոտ գտնվող որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ նրա գտնվելը հոսպիտալում կապված է պրոֆիլակտիկ հետազոտման հետ։