NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Այցի մասին մանրամասներ ճշտելու համար կապվեցինք երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ, որը հաստատեց Չարչյանին տեսակցելու տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։