Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 17-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետո»-ից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան:

Օդի ջերմաստիճանը շրջաններում.

Շիրակում գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22

Կոտայքի լեռները. գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22

Կոտայքի նախալեռներում գիշերը` +15 +17, ցերեկը` +25 +27

Սեւանա լճի ավազանում գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22

Լոռիում գիշերը` +12 +16, ցերեկը` +15 +19

Տավուշում գիշերը` +13 +18, ցերեկը` +17 +22

Արագածոտնի լեռներում գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +13 +18, ցերեկը` +26 +28,

Արարատում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +30,

Արմավիրում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +30,

Վայոց ձորի լեռներ. Գիշերը ` +5 +10, կեսօրին` +17 +22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +30

Սյունիքի հովիտներում գիշերը` +14 +17, ցերեկը` +25 +29

Սյունիքի նախալեռներում գիշերը` +6 +11, ցերեկը` +16 +21

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15 +18, ցերեկը` +24 +28: