Էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող միլիարդատերը եւ երեք այլ քաղաքացիներ, ովքեր որոշել են միանալ նրան, Ֆլորիդայից SpaceX հրթիռային օդանավով թռել են ուղեծիր՝ դառնալով առաջին քաղաքացիական անձնակազմը, որը երբեւէ շուրջերկրյա թռիչք կկատարի, հայտնում է Reuters-ը:

Չորս սիրողական տիեզերագնացները՝ ամերիկյան Shift4 Payments Inc ֆինանսական ծառայությունների ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջարեդ Այզեկմանի գլխավորությամբ, սեպտեմբերի 15-ին մայրամուտից քիչ առաջ օդ են բարձրացել Կանավերալ հրվանդանի «Քենեդի» տիեզերական կենտրոնից:

SpaceX-ի թռիչքների կառավարման կենտրոնում հնչող բացականչությունների ներքո, երբ տիեզերանավը բարձրացել է Երկրից գրեթե 125 մղոն (200 կմ), Այզեկմանը կարդացել է հայտարարություն, որով շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ճանապարհորդությունը հնարավոր են դարձրել «ուղիղ դեպի հուզիչ եւ անհայտ սահմանի շեմը, որտեղ քչերն են նախկինում եղել, եւ որտեղ շատերն են պատրաստվում են մեկնել»:

Տիեզերանավը արձակվել է տեղական ժամանակով 20:02-ին՝ Inspiration4 առաքելության շրջանակներում: Ենթադրվում է, որ թռիչքը մոտ երեք օր կտեւի: