Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.05-ին ոստիկանություն է զանգահարել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ ցերեկվա ժամը 1-2-ն ընկած ժամանակահատվածում տնից փող են գողացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ տան մուտքի դուռը բացել են բանալիով, փողն էլ տարել են ննջարանից:

Ահազանգից մոտ 1,5 ժամ անց բնակարանային գողությու կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Դալար գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական ցուցմունք է տվել, գողոնը հայտնաբերվել է: