Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա: Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են:

Տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի բաժին, մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունում տղամարդը ներկայացրեց ինքնաշեն սարքը, մարտկոցներ ու ցանցեր, նաև բռնած 44 ձուկը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են: