WhatsApp մեսենջերը օգտատերերին խանութներ եւ ծառայություններ գտնելու հնարավորություն կտա: Փորձարկման մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ուիլ Քեթքարտը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

Գործառույթը ստացել է «Ձեռնարկություններ մոտակայքում» անվանումը եւ Android-ի համար հասանելի է WhatsApp-ի բետա տարբերակում: Մեսենջերում հայտնվել է նոր բաժին, որում ընդգրկված են խանութներ, ռեստորաններ, արհեստանոցներ եւ մոտակայքում գտնվող այլ ձեռնարկություններ:

WhatsApp-ը պնդում է, որ այս ամենը լիովին գաղտնի է. մեսենջերը չի օգտագործում օգտատերերի գտնվելու վայրը կամ այն ընկերությունների մասին տեղեկատվությանը, որը նրանք դիտում են նոր գործառույթը օգտագործելիս:

Ներկայումս գործառույթը գործարկվել է միայն բրազիլական Սան Պաուլուում, սակայն ապագայում WhatsApp-ը կարող է ընդլայնել դրա աշխարհագրությունը: