Այսօր Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրությունից:

«Միաժամանակ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը»,- նշված է հաղորդագրությունում: