Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 21։43-ին։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։

Այրվել են գործարանի պահեստից (4000 քմ) մոտ 2000 քմ հատված, բեռնատարի կցորդիչ՝ մասամբ, մեկ անբարձիչ, երկու էլեկտրական կայան՝ ամբողջությամբ, մրգի արկղեր, տարաներ, 200 հատ փայտե տակդիր (պալետ), ջրի պոմպեր և մալուխներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 փրկարար ծառայող․ աշխատանքներին ներգրավված են եղել «JSB» մակնիշի մեկական տրակտոր և անբարձիչ: