Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 039-ով։ Մահացել է 56 մարդ։

StopCov պաշտոնական  կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 591 766 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 2 192 պացիենտ, համավարակի սկզբից՝ 556 810։ Մահացել է 8 446 մարդ։

Մեկ օրում կատարվել է 31 532 թեստ, այդ թվում՝ 18 378 հակագեն եւ 13 154 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը թեստավորվածների ընդհանուր թվից. մեկ օրում՝ 6,47 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,31 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,2 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 19 148։

Ներկա պահին կարանտինի մեջ է 52 մարդ, հիվանդանոցներում՝ 5 626, քովիդ-հյուրանոցներում՝ 1 276 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։