Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանի դիրքորոշումը աբորտի վերաբերյալ անփոփոխ է. այս գործողությունը դիտվում է որպես սպանություն: Նրա խոսքով՝ այն քաղաքական գործիչներին, ովքեր պաշտպանում են հղիությունը դադարեցնելու կանանց իրավունքը, մասնավորապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետք է վերաբերվել միայն կարեկցանքով:

Ինչպես նշել է CBS News-ը, Հռոմի պապը այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք արժե աբորտի կողմնակիցներին վտարել եկեղեցուց, այլ հորդորել է բոլոր եպիսկոպոսներին չդատապարտել աբորտի կողմնակիցներին:

«Աբորտը միայն խնդիր չէ, աբորտը սպանություն է: Գիտական տեսանկյունից՝ դա մարդկային կյանք է: Դասագրքերը դա են մեզ սովորեցնում», - ընդգծել է Ֆրանցիսկոսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ իշխանությունները փորձել են չեղյալ հայտարարել Տեխաս նահանգում աբորտի արգելքը: