Տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացի հետ կապված հնարավոր լուծումը երկաթուղու մասով ավելի տեսանելի է, իսկ ավտոճանապարհների մասով դեռեւս աշխատելու բան կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 17-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ եռակողմ խմբի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մոտավորապես մեկ ամիս առաջ։

«Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով։ Ամեն բան պետք է տեղի ունենա սահմանապահ, մաքսային ռեժիմների գործառնության պարագայում, օրենսդրական բազայի հիման վրա»,- նշեց Մհեր Գրիգորյանը։