Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 19 905-ով, սա առավելագույնն է օգոստոսի 22-ից ի վեր։ Երկրում քովիդով ընդհանուր առմամբ հիվանդացել է 7 234 425 մարդ, տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Տոկոսային հարաբերությամբ աճը կազմել է 0,28 տոկոս։

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19 ունեցող պացիենտների 791 մահ, ամբողջ ընթացքում՝ 196 626։