ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ինքնամեկուսացել է, իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է իր շրջապատում կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացման մասին։ Ավելի ուշ նա ասել է, որ իր շրջապատում վարակվել է մի քանի տասնյակ մարդ։