Այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններն ի՞նչ են տալու, կարո՞ղ եք ինձ ասել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Factor.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի մասնակցելու հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

«Օրինակ խորհրարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը, երբ ես լիարժեք հետեւելով, ծանոթանալով երկրի վիճակին, սոցիալական, տնտեսական, քաղաքական, ճանապարհային քարտեզը ներկայացնելով մեր ժողովրդին,թե ինչ է պետք անել, որ ինչ լինի: Ես լիարժեք ներկայացրել եմ, որ մենք պատրաստ ենք, սա է վիճակը, իմ կապերը, հնարավորությունները, ծրագիրը... այդպես պետք է անենք, որ լավ լինի: Մենք չենք կարող ժողովրդին ասել՝ խի՞ մեզ չընտրեցիք: Ես ելույթ ունեցա, ասացի, որ մենք ժողովրդի հետ ենք, մենք մանդատի կռիվ չենք արել: Այսօր էլի ժողովրդի հետ ենք եւ հնարավորության սահմաններում էլի ինչ կարող ենք անելու ենք»,-ասաց նա: