ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կողմ է Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն սկսելուն։

Համապատասխան հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սահմանագծման եւ սահմանազատման որոշակի գործընթաց պետք է սկսել»։

Հիշեցնենք, որ Զախարովան նշել էր, որ իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումն սկսելու անհրաժեշտությունը։