ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում կքվեարկի օնլայն ռեժիմով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Եթե որեւէ կադր լինի, մենք դրանք ձեզ ցույց կտանք, եթե ոչ, ապա կտեղեկացնենք քվեարկության փաստի մասին»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը մեկուսացվել է իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի հայտնաբերման պատճառով։